Քննարկվել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի 2022 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ու ծրագրերը

30.11.2021

Այսօր ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը մասնակցել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Մասնավորապես, Ա. Մանգասարյանը ներկայացրել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը, ծրագրերը` ընդգծելով, որ աշխատակազմի պահպանման ծախսերի համար բյուջեով նախատեսված է 185 899,9 հազար դրամ:

«ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի ծրագրերի մասով 2022 թվականի բյուջեով նախատեսված է 15 819 800,0 հազար դրամ, որից` բնակարանային ապահովման ծրագրի համար` 12 985 000,0 հազար դրամ, բնակտարածքները գույքով և կենցաղային տեխնիկայով ապահովման ծրագրի համար` 2 500 000,0 հազար դրամ, բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով ֆինանսական օգնության տրամադրման ծրագրի համար` 334 800.0 հազար դրամ»,- նշել է կոմիտեի նախագահը` հավելելով, որ գալիք տարում երկրորդնային շուկայից նախատեսվում է Ստեփանակերտ քաղաքում ձեռք բերել 250 բնակարան, իսկ շրջաններում` 400 բնակելի տուն: