Քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվում է

14.02.2022

Հարգելի՛ քաղաքացիներ, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի որոշ աշխատակիցների մոտ հայտնաբերվել է COVID-19: Համավարակի տարածումից խուսափելու համար` ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվում է:

Ձեր դիմումները և նամակները կարող եք ներկայացնել հետևյալ եղանակներով.

  • Ուղարկել նամակ info@hcnkr.am էլ. փոստի հասցեին.
  • Ուղարկել հաղորդագրություն մեր Ֆեյսբուքյան էջին.
  • Ներկայացնել դիմումը ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե, հասցե` ԱՀ, ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 2:

 

Դիմումի մեջ պարտադիր պետք է նշել`

  • անուն, ազգանուն, հայրանուն.
  • բնակության հասցե.
  • հեռախոսահամար.
  • խնդրի հակիրճ նկարագրություն.
  • ակնկալվող արդյունք: