Փոխանցումները ՀայԷկոնոմբանկին, Արարատբանկին, Յունիբանկին կատարված են

03.10.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 40 000 դրամի չափով աջակցության տրամադրումը ՀայԷկոնոմբանկ, Արարատբանկ ու Յունիբանկ նշած բոլոր շահառուներին կատարվել է:
Նրանք, ովքեր բանկային հաշվեհամարը կամ քարտային հաշվին կցված վճարային քարտի 16 նիշանոց համարը սխալ են նշել, կարող են զանգել 047 922070 կամ 047 922090 հեռախոսահամարներին` տվյալները ճշգրտելու նպատակով: