Փոխանցումները Արցախբանկին և Արցախփոստին կատարված են

16.09.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 40 000 դրամի չափով աջակցության տրամադրումը Արցախբանկ և Արցախփոստ նշած բոլոր շահառուներին կատարվել է:
Նրանք, ովքեր բանկային հաշվեհամարը կամ քարտային հաշվին կցված վճարային քարտի 16 նիշանոց համարը սխալ են նշել, խնդրում ենք անձնագրով այցելել Արցախբանկի ցանկացած մասնաճյուղ՝ աջակցության գումարը ստանալու նպատակով:
Իսկ Արցախփոստ նշած շահառուները, ովքեր բնակության վայրը չեն նշել կամ սխալ են նշել, կարող են աջակցության գումարը ստանալ՝ անձնագրով այցելելով Արցախփոստի գլխամաս: