Պետական աջակցության տրամադրման կարգի ներկայացում շահառու ընտանիքներին

07.06.2022

Հունիսի 7-ին ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված անձանց մի խումբ տեղահանված հարազատների հետ` վերջիններիս ՀՀ-ում բնակարաններ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության տրամադրման գործընթացը ներկայացնելու նպատակով:
Պատասխանելով ներկաներին հուզող հարցերին` Արմեն Մանգասարյանը շեշտել է, որ շահառուները կարող են փաստաթղթերը հանձնել կոմիտեի կողմից համապատասխան հայտարարություն տարածելուց հետո:
Կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաև, որ պետական աջակցությունը ստանալուց հետո շահառու ընտանիքները կապահովվեն անհրաժեշտ գույքով:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: