Պարգևատրման արարողություն Բնակարանային հարցերի կոմիտեում

21.09.2022

Այսօր ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը շնորհակալագրեր ու նվերներ է հանձնել սույն թվականի օգոստոս ամսին կոմիտեի աշխատանքներին կամավորական հիմունքներով առավելագույնս աջակցած մի խումբ կամավորների:
Ողջունելով ներկաներին՝ Ա. Մանգասարյանը բարձր է գնահատել կամավորների` 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների և այլ սոցիալական խմբերի բնակարանային ապահովման աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:
Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ ստեղծված կապն ամուր կմնա, ու հետագայում նույնպես կամավորները կընգրկվեն կոմիտեի աշխատանքային գործընթացում:
Հանդիպմանը մասնակցել է նաև կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լիանա Ավանեսյանը: