Օգոստոս ամսվա փոխանցումները սկսված են

04.11.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով՝ օգոստոս ամսվա 40 հազար դրամի չափով աջակցության տրամադրման գործընթացը:
Աջակցության տրամադրումը կատարվում է փուլային տարբերակով՝ ըստ բանկերի և փոստերի:
Առաջին փուլով կատարվել են ՀայՓոստ նշած շահառուների փոխանցումները:
Հետագա փուլերի փոխանցումների մասին տեղեկանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ www.statesupport.am/check-payments , որտեղ յուրաքանչյուր փոխանցումից հետո կկատարվեն թարմացումներ: