Մեկնարկել են նոյեմբեր ամսվանից շահառու ճանաչված անձանց՝ 40 000 դրամի չափով աջակցությանը դիմելու գրանցումները

28.01.2023

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցությանը դիմելու համար շահառու չհանդիսացած՝ հետագայում շահառու ճանաչված անձինք, ինչպես նաև այն շահառուները, ովքեր չեն հասցրել դիմել, կարող են նոյեմբեր ամսվանից սկսած օգտվել դրամական աջակցությունից՝ ս.թ. հունվարի 28- ից փետրվարի 3-ը ներառյալ www.statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով:
Նրանց համար, ովքեր հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներից հանդիսանում են շահառու, կրկին գրանցվելու անհրաժեշտություն չկա: