Մեկնարկել է բնակարանների տրամադրման գործընթացը

27.11.2021

Այսօր ք. Ստեփանակերտի Թումանյան փողոցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված թաղամասում տեղի է ունեցել զոհ ունեցող 20 տեղահանված ընտանիքներին 3 սենյականոց բնակարանների տրամադրման գործընթացը:
Նախ, վիճակահանության արդյունքներով ընտանիքի անդամները ստացել են բանալիները, որից հետո ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանն այցելել են բնակարաններ` բնակարանամուտի կապակցությամբ շնորհավորելու նպատակով:
Ա. Մանգասարյանը վստահեցրել է, որ բնակարանային հարցերի կոմիտեի ողջ ներուժն օգտագործվում է գործընթացն արդար ու թափանցիկ կազմակերպելու համար:
Նշենք, որ մինչև տարեվերջ շահագործման են հանձնվելու ավելի քան 100 բնակարաններ: