Կնքվել է համագործակցության հուշագիր

31.03.2022

Մարտի 31-ին ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանն ու «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վիքեն Արաբյանը կնքել են հուշագիր՝ բազմազավակ, 44-օրյա պատերազմի հետևանքով զոհ ունեցող, տեղահանված ընտանիքներին աջակցության տրամադրման շրջանակում համագործակցության նպատակով:

Մասնավորապես, նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում վերոնշյալ ընտանիքներին ապահովել բնակելի տներով, ինչպես նաև կահավորել ու տրամադրել կենցաղային տեխնիկա, ընտանի կենդանիներ և տնկիներ: