Կատարվում է փաստաթղթերի ընդունելություն

23.05.2022

ԱՀ տարածքում բնակապահովման ծրագրից օգտվելու նպատակով հերթերի ձևավորման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 44-օրյա պատերազմից տուժած մեր հայրենակիցներին հորդորում ենք սեղմ ժամկետում ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե կամ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ կամ համապատասխան շրջանի վրաչակազմ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

1) ընտանիքի չափահաս անձի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը.

2)  անչափահաս երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

3)  ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.

4)  ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի պատճենը).

5)  տեղեկանք ընտանիքի կազմի մասին.

6)  տեղեկանք մշտական հաշվառման և փաստացի բնակության վայրերից.

7)  բնակտարածքի (այդ թվում` պատերազմական գործողությունների հետևանքով կորցրած) սեփականության վկայականի պատճենը.

8) ընտանիքի անդամի՝ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում՝ անձի զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը.

9) ընտանիքի անդամի՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված լինելու կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու դեպքերում՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

10) ընտանիքի յուրաքանչյուր անդամին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի վերաբերյալ տվյալների, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բնակտարածքի օտարման մասին տեղեկանք(ներ)ը.

11) անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:  

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել 047 922090 հեռախոսահամարին։