Ի պատասխան հանրության կողմից տրվող բազմաթիվ հարցումների

13.10.2022

Տեղեկացնում ենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով հատկացվող 40 հազար դրամական աջակցության օգոստոս ամսվա ցուցակները վերջնականացվել են՝ հաշվի առնելով հուլիս ամսվա վճարումների ընթացքում վերհանված տվյալների սխալները:
Առաջիկա օրերին մեկնարկելու է օգոստոս ամսվա վճարման գործընթացը և ըստ ֆինանսական միջոցների հասանելիության՝ փուլ առ փուլ կատարվելու են բոլոր փոխանցումները:
Յուրաքանչյուր փուլի մանրամասների ու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կիրազեկենք շահառու խմբերին:
Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: