Ի գիտություն բնակտարածք վաճառել ցանկացողների

20.01.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ բնակտարածքի սեփականատեր` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից, բնակտարածքի գնման նպատակով՝ բնակտարածքի սեփականատերը ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե է ներկայացնում բնակտարածքի առաջարկի հայտ, որին կցվում է`
- օտարման ենթակա բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
- ԱՀ վերահսկողության տակ գտնվող բնակավայրում բնակտարածքի սեփականատիրոջը կամ նրա ամուսնուն սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող մեկ այլ բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
- անշարժ գույքի անկախ գնահատողի կողմից կազմված՝ օտարման ենթակա բնակտարածքի գնահատման հաշվետվությունը,
- բնակտարածքի առաջարկի հայտն ընդունվելու դեպքում` այլ փաստաթղթեր։