Հունվարի 20-ից կգործի սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգը

17.01.2023

ԱՀ-ում փաստացի բնակվող անձանց կտրոնների տրամադրման նպատակով քաղաք Ստեփանակերտում ու շրջկենտրոններում բացվել են թվով 26 սպասարկման կետեր:
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի հետ խնդիրներ ունեցող անձինք կտրոն ստանալու նպատակով պետք է մոտենան Ստեփանակերտի №1 սպասարկման կենտրոն՝ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե: