Հուլիսին կոմիտեն սպասարկել է 1390 զանգ

02.08.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի թեժ գծին հուլիս ամսվա ընթացքում ստացվել է 1390 զանգ: Քաղաքացիներին հուզող հարցերը հինականում վերաբերում էին.
- 40 հազար դրամական աջակցության տրամադրմանը.
- ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակտարածք ձեռք բերելու աջակցությանը.
- 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած անձանց բնակարանային ապահովմանը.
- Քաղաքացիների ընդունելության կարգին: