Հուլիս ամսվա փոխանցումները սկսված են

08.09.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցության տրամադրման գործընթացը:
Փոխանցումները կատարվում են փուլային տարբերակով՝ ըստ բանկերի և փոստերի:
Առաջին փուլով կատարվել են Արցախբանկի մի խումբ շահառուների փոխանցումները: