Հայտնի են Աստղաշենում կառուցվող բնակելի տների շահառուները

02.09.2022

Այսօր ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվել է հերթական վիճակահանությունը, որի արդյունքում 95 տեղահանված ընտանիքներ (որից` 46-ը Սղնախից, 23-ը Ջրաղացներից, 15-ը Մադաթաշենից և 11-ը Մոշխմհատից) շուտով կունենան իրենց բնակելի տները ԱՀ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում:
Իր խոսքում ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը վստահեցրել է, որ պայքարելու անկոտրում կամքով, յուրաքանչյուրիս ներուժի առավելագույն օգտագործմամբ կարող ենք արժանապատիվ ապագա ապահովել գալիք սերունդների համար:
«Վիճակահանության վաղ կազմակերպումը պայմանավորված է նրանով, որ դուք՝ ինքներդ էլ, ցանկության դեպքում մասնակցեք առանձնատների կառուցման աշխատանքներին. գուցե, ոմանք կցանկանան այգի հիմնադրել, գյուղատնտեսությամբ զբաղվել»,- նշել է Ա. Մանգասարյանը` շեշտելով համայնքների ավանդույթների` հենց մեր հայրենիքում պահպանման կարևորությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք: