Հայտերի ընդունման վերջնաժամկետին մնացել է 3 օր

09.08.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցությանը դիմելու հայտերի ընդունման վերջնաժամկետին մնացել է 3 օր:
  • Հայտագրվելու համար անհրաժեշտ է մուտք գործել http://statesupport.am կայք և սեղմել «Հայտագրվել» կոճակը:
  • Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել չափահաս անձի հանրային ծառայությունների համարանիշը և սեղմել որոնման կոճակը:
Եթե մոռացել եք կցել Ձեր երեխայի անձնական տվյալները, կարող եք զանգել 047 922090 հեռախոսահամարին՝ դիմումի չեղարկման և նոր դիմումի լրացման համար:
Շտապեք գրանցվել: