Ի գիտություն Ստեփանակերտ քաղաքում հաշվառված` զոհ ունեցող ընտանիքների

11.02.2022

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ստեփանակերտ քաղաքում հաշվառված և պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների և պատերազմական գործողությունների հետևանքով մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված քաղաքացիական անձանց՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիքները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե, հասցե՝ ԱՀ, ք․ Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 2։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • ընտանիքի չափահաս անձի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը.
  • անչափահաս երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
  • ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.
  • ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի պատճենը).
  • տեղեկանք ընտանիքի կազմի մասին.
  • տեղեկանք մշտական հաշվառման և փաստացի բնակության վայրերից.
  • ընտանիքի անդամի՝ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում՝ անձի զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը.
  • ընտանիքի անդամի՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված լինելու կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու դեպքերում՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
  • անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել 047922003 հեռախոսահամարին։