Հանդիպում ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետի հետ

06.06.2022

Այսօր ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ` 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած արցախցիների բնակարանային հարցերը քննարկելու նպատակով:
Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած տեղահանվածների բնակարանային խնդիրներին, ինչպես նաև ոլորտային ծրագրերին:
Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված անձանց տեղահանված ընտանիքներին ՀՀ-ում բնակարաններ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցեր:
Երկուստեք կարևորվել է միջգերատեսչական համագործակցության և համատեղ ուժերով բնակարանային խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությունը: