Բնակարանով ապահովվել են պահեստազորի 20 սպաների ընտանիքներ

12.03.2022

Մարտի 12-ին կայացել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի թվով 20 սպաների ընտանիքների:
Վիճակահանությանը մասնակցել են ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նշենք, որ առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ տոնելու են բնակարանամուտ: