Բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողներին հնարավորություն կտրվի օգտվելու բնակարանային պայմանների բարելավման ծրագրերից

23.02.2023

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ փետրվարի 23-ի հերթական նիստում:
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ի.Իշխանյանի տեղեկացմամբ՝ գործող օրենքով սահմանվում է զինծառայողների՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքները և կարիք ունեցող չհամարվելու պայմանները, ինչպես նաև բնակարան հատկացնելիս հաշվի առնվող ընտանիքի անդամների ցանկը, ինչը նպատակահարմար չէ կարգավորել օրենսդրական ակտով, քանի որ նշված պայմանների փոփոխության դեպքում և բարելավող նորմերի սահմանման համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում հանդես գալ օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ: ՈՒստի նպատակահարմար է այն մանրամասն կարգավորել համապատասխան ենթաօրենսդրական ակտով:
Միաժամանակ օրենքի նախագծով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի ոչ միայն մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, այլև բոլոր պայմանագրային զինծառայողներին:
Օրինագիծը ընդունվել է որպես օրենք