Արմեն Մանգասարյանը մասնակցել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստին

11.03.2022

Մարտի 10-ին ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը մասնակցել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգի հետ կապված հարցեր:
Պատասխանելով պատգամավորների բարձրացրած հարցերին՝ Ա. Մանգասարյանը ներկայացրել է կոմիտեի կողմից իրականացված և իրականացվող աշխատանքներն ու նշել, որ շուրջ 150 շահառուներ արդեն իսկ ապահովվել են բնակարանով:
Երկուստեք կարևորվել է բնակարանային ապահովման ոլորտի ծրագրերի վերաբերյալ կառավարության մոտեցումների փոփոխման անհրաժեշտության հարցը:
Խոսելով ծրագրերի իրականացման արդարության ու թափանցիկության մասին՝ կոմիտեի նախագահը շեշտել է, որ կոմիտեում վերջերս ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որտեղ արդեն իսկ ներմուծվում են շահառուների բնակարանային գործերը՝ բալավորման նպատակով: Այսինքն՝ հերթերի ձևավորման գործընթացում մարդկային գործոնի ազդեցությունը հնարավորին չափով նվազեցվել է:
Հանդիպմանը հրավիրված էին նաև բնակարանային ապահովման հարցով խորհրդարան դիմած մի խումբ քաղաքացիներ, որոնց հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: