Արմեն Մանգասարյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցչին

07.12.2021

Այսօր ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին:
Հանդիպման ընթացքում Բերտրան Լամոնը բնակարանային հարցերի կոմիտեի նախագահին է ներկայացրել ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերը։
Արմեն Մանգասարյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի գործունեությունը Արցախում՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր խաչի առաքելությանը:
Կողմերը մտքեր են փոխանակել հանրապետությունում հումանիտար օգնության տրամադրման վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ։