Արմեն Մանգասարյանի ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ

02.09.2022

Հարգելի´ հայրենակիցներ,
31 տարի առաջ այս օրը Արցախի շինարար ժողովուրդը դե յուրե վաստակեց ազատ ու անկախ հայրենիք ունենալու իրավունքը. իրավունք, որը պահպանելու համար պայքարը մեր առօրյայի անբաժանելի մասն է:
Վիրավոր Արցախն, առավել քան երբևէ, ունի բոլորիս կարիքը, քանզի յուրաքանչյուրիս ներդրումը մի քար է Արցախի վերականգվող պատին:
Ամեն օր բազմաթիվ դժվարությունների ու փորձությունների հաղթահարումը գեթ մեկ նպատակ ունի` պարգևել արժանապատիվ ապագա գալիք սերունդներին:
Ուստի, խոնարհվելով հայրենիքի համար նահատակված մեր հերոսների առջև, բոլորիս պարտքն է` մեր գիտելիքներն ու կարողությունները Արցախի անվտանգության ապահովմանը և տնտեսական զարգացմանը ծառայեցնելը:
Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և հաջողություններ` ձեր ձեռնարկած ազգապահպան և հայրենանվեր գործերում:
Աստված պահապան մեր Արցախ աշխարհին: