Արմեն Մանգասարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2022

Սիրելի´ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է` մեր երախտագիտությունն արտահայտելու ձեզ, քանի որ ձեր ներկայությունն է, որ ստիպում է մեզ լինել ավելի բարի ու հանդուրժող, գործել ավելի արագ ու արդյունավետ:
Կնոջ դերը հայ իրականության մեջ միշտ էլ անփոխարինելի է` ինչպես սերունդներին քրիստոնեական ու ազգային արժեքներով դաստիարակելու, այնպես էլ օրհասական պահերին նախաձեռնողականություն դրսևորելու տեսանկյունից:
Սիրելի´ կանայք, դուք եք մեր կյանքը դարձնում առավել իմաստալից, և ես վստահեցնում եմ, որ ձեր նվիրվածությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնում:
Թող ձեր հոգիներում միշտ տիրի հանգստություն, իսկ ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում` հարատև խաղաղություն: