ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում ներդրվել է հերթերի կառավարման համակարգ

20.12.2021

Այսուհետ կոմիտեի համակարգման ոլորտի ծրագրերից օգտվելու նպատակով` խորհրդատվություն ստանալու և փաստաթղթեր հանձնելու համար, կարող եք հերթագրվել հետևյալ եղանակներով.

  1. Այցելել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (հասցե` ԱՀ, ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 2) և տերմինալի միջոցով ընտրել համապատասխան ոլորտը:
  2. Ներբեռնել Earlyone բջջային հավելվածը`
  • Ոլորտներից ընտրել պետական.
  • Ընկերություններից ընտրել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե.
  • ընտրել համապատասխան ոլորտը.
  • Նշել այցի հարմար օրն ու ժամը.
  • Սեղմել «Ստեղծել կտրոն» կոճակը:

Համակարգն ավտոմատ կերպով կստեղծի էլեկտրոնային կտրոն` քառանիշ կոդով:

Համապատասխան ժամին այցելելով կոմիտեի վարչական շենք` անհրաժեշտ է տերմինալի էկրանին ընտրել «Բջջային կտրոնի հաստատում» կոճակը և մուտքագրել Earlyone բջջային հավելվածի կողմից գեներացված կոդը` հերթի թղթային կտրոնը ստանալու համար:

Դուք կհայտնվեք հերթում և կսպասարկվեք Ձեր ժամին առաջին իսկ ազատ աշխատակցի կողմից:

Խնդրում ենք չուշանալ և էլեկտրոնային կտրոնում նշված ժամին լինել Կոմիտեում: