17 ընտանիքներ բնակարան են ստացել

03.03.2022

Այսօր ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մայրաքաղաքի Թումանյան փողոցի նորակառույց թաղամասի բնակելի շենքերի 3 սենյականոց բնակարանների վիճակահանությունը:
Վիճակահանությանը մասնակցել են 2020 թվականի պատերազմի հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց 17 ընտանիքներ:
Առաջիկայում նախատեսվում է ավելի քան 130 բնակարաններ տրամադրել սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներին: