Ի գիտություն ՀԱՅՓՈՍՏ նշած շահառուների

20.10.2022

ԱՀ բնակարանայանին հարցերի կոմիտեն հայտնում է, որ ՀայՓոստ նշած շահառուների ցուցակներում առկա սխալները վերհանված են, շտկված, գումարները՝ փոխանցված:
40 000 դրամի չափով աջակցության իրենց հասանելիք գումարը կարող են ստանալ այն շահառուները, ովքեր
- տեղեկացված չեն եղել ու մինչև հստակեցված ժամանակահատվածը չեն հասցրել մոտենալ ՀայՓոստ.
- անձնագրի տվյալները սխալ նշելու պատճառով չեն կարողացել ստանալ տրամադրվող գումարը.
- առցանց դիմումը լրացնելիս սխալ ստացման վայր են նշել, ինչի պատճառով դիմումի մեջ կատարվել է փոփոխություն:
Շահառուները մինչև սույն թվականի հոկտեմբերի 28-ը ներառյալ կարող են այցելել իրենց բնակության վայրին մոտ գտնվող ՀայՓոստի մասնաճյուղ՝ 40000 դրամի հուլիս ամսվա աջակցության գումարը ստանալու նպատակով: