Ստեփանակերտի №1 սպասարկման կետը կսպասարկի քաղաքացիներին նաև շաբաթ օրը՝ հունվարի 21-ին

20.01.2023

Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման Ստեփանակերտի №1 սպասարկման կետը, որը տեղակայված է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի վարչական շենքում, կսպասարկի քաղաքացիներին նաև շաբաթ օրը՝ հունվարի 21-ին, ժամը 9:00-ից մինչև 13:00-ն, ինչպես նաև այլ աշխատանքային օրերին: