Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը շարունակվում է

23.01.2023

Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը շարունակվում է:
Այն անձինք, ովքեր դեռևս չեն ստացել իրենց հասանելիք կտրոնները, կարող են մոտենալ սպասարկման կետեր:
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի հետ խնդիրներ ունեցող անձինք սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման կտրոններ ստանալու նպատակով պետք է մոտենան Ստեփանակերտի №1 սպասարկման կետ՝ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի վարչական շենք: