Նոյեմբեր ամսվա փոխանցումները սկսված են

17.02.2023

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով՝ նոյեմբեր ամսվա 40 հազար դրամի չափով աջակցության տրամադրման գործընթացը:
Առաջին փուլով կատարվել են Արցախբանկ նշած շահառուների փոխանցումները:
Հետագա փուլերի փոխանցումների մասին տեղեկանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ www.statesupport.am/check-payments, որտեղ յուրաքանչյուր փոխանցումից հետո կկատարվեն թարմացումներ: