Մեկնարկել են հունվար ամսվանից շահառու ճանաչված անձանց գրանցումները

09.03.2023

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցությանը դիմելու համար շահառու չհանդիսացած՝ հետագայում շահառու ճանաչված անձինք, ինչպես նաև այն շահառուները, ովքեր չեն հասցրել դիմել, կարող են հունվար ամսվանից սկսած օգտվել դրամական աջակցությունից՝ մինչև ս.թ. մարտի 13-ը ներառյալ www.statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով:
Նրանց համար, ովքեր հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից հանդիսանում են շահառու, կրկին գրանցվելու անհրաժեշտություն չկա: