Մեկնարկել են հոկտեմբեր ամսվանից շահառու ճանաչված անձանց՝ 40 000 դրամի չափով աջակցությանը դիմելու գրանցումները

13.12.2022

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցությանը դիմելու համար շահառու չհանդիսացած՝ հետագայում շահառու ճանաչված անձինք, ինչպես նաև այն շահառուները, ովքեր չեն հասցրել առաջին երեք փուլերով դիմել, կարող են հոկտեմբեր ամսվանից սկսած օգտվել դրամական աջակցությունից՝ ս.թ. դեկտեմբերի 13-18-ը ներառյալ www.statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով:
Նրանց համար, ովքեր հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներից հանդիսանում են շահառու, կրկին գրանցվելու անհրաժեշտություն չկա: