Կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից, ժամը 9:00-ից:

17.01.2023

Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից, ժամը 9:00-ից:
Ավելորդ հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:
Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:
[ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն]