Հոկտեմբեր ամսվա փոխանցումները կատարված են

23.01.2023

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով՝ հոկտեմբեր ամսվա 40 հազար դրամի չափով աջակցության փոխանցումները Արցախբանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Արարատբանկ, Կոնվերս Բանկ, Յունիբանկ, Հայէկոնոմբանկ նշած բոլոր շահառուներին կատարված են:
Հետագա փուլերի փոխանցումների մասին տեղեկանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ www.statesupport.am/check-payments, որտեղ յուրաքանչյուր փոխանցումից հետո կկատարվեն թարմացումներ: