Ի գիտություն ՀայՓոստ նշած շահառուների

04.10.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ ՀայՓոստ նշած շահառուների 40000 դրամի հուլիս ամսվա աջակցությունը տրամադրվելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ:
Այն շահառուներին, ովքեր դեռ չեն հասցրել ստանալ իրենց հասանելիք աջակցության գումարը, խնդրում ենք այցելել իրենց բնակության վայրին մոտ գտնվող ՀայՓոստի մասնաճյուղ՝ աջակցության գումարը ստանալու նպատակով:
Շահառուին աջակցության հուլիս ամսվա գումարը տրամադրվելու է օգոստոս ամսվա փոխանցումների հետ, եթե մինչև նշված ժամանակահատվածի ավարտը չսատանա այն:
ՀայՓոստ նշած այն շահառուների համար, ովքեր անձնագրի տվյալները սխալ նշելու պատճառով չեն կարողացել ստանալ տրամադրվող գումարը, ցուցակների ճշգրտումից հետո ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։