Հայտարարություն

09.03.2023

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմը հայտարարում է մրցույթ` ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի բաժնի առաջատար մասնագետի (կոդ՝ 35-3.2-8) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Դիմող ԱՀ քաղաքացիները պետք է 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
- Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի (դիպլոմների), աշխատանքային գրքույկի պատճենը` բնօրինակների հետ միասին.
- Արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակների հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
- Անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
- Հանրային ծառայությունների համարանիշի պատճենը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն (հեռ.՝ 047922006):
Մրցույթը կկայանա 2023թ. ապրիլի 14-ին` ժամը 10:00-ին (ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 2, 206 սենյակ):