Հայտարարություն

19.01.2023

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ԱՀ կառավարության 2023թ. հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ սահմանված կարգի 14-րդ կետի, օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի հետ խնդիրներ ունեցող անձինք սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման կտրոններ ստանալու նպատակով պետք է մոտենան Ստեփանակերտի №1 սպասարկման կետ՝ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի վարչական շենք: