Հայտարարություն

17.11.2022

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմը հայտարարում է մրցույթ` ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և ծրագրերի իրականացման վարչության բնակարանային քաղաքականության բաժնի առաջին կարգի մասնագետի (կոդ՝ 35-4.1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Դիմող ԱՀ քաղաքացիները պետք է 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
- Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի (դիպլոմների), աշխատանքային գրքույկի պատճենը` բնօրինակների հետ միասին.
- Արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակների հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
- Անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
- Հանրային ծառայությունների համարանիշի պատճենը:
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել միայն բարձրագույն կրթություն և գործող հավաստագիր ունեցող քաղաքացիները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն (հեռ.՝ 047922006):