Հայտարարություն

15.11.2022

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմը հայտարարում է մրցույթ` ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և ծրագրերի իրականացման վարչության վարձավճարների փոխհատուցման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 35-3.2-9) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: 

Դիմող ԱՀ քաղաքացիները պետք է  15 օրվա ընթացքում ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի` դիպլոմի (դիպլոմների), աշխատանքային գրքույկի պատճենը` բնօրինակների հետ միասին.
  2. Արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակների հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
  3. Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի.
  4. Անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
  5. Հանրային ծառայությունների համարանիշի պատճենը:

Մրցույթին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն (հեռ.՝ 047922006):

Մրցույթը կկայանա 2022 թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, հասցե՝ ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 2, 206 աշխատասենյակ: