40 000 դրամ աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին

21.07.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը, ԱՀ կառավարության համապատասխան որոշման փոփոխությամբ նախատեսված, կմեկնարկի օգոստոսին:
Հայտերի ընդունման ուշացումը պայմանավորված է էլեկտրոնային ծրագրի մշակմամբ:
Իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ կարգի կիրառման վերաբերյալ ուղեցույցին՝ https://bit.ly/3PGnw2j
որտեղ կարող եք գնտել Ձեզ հուզող հարցերի պատասխանները:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կլինի՝ կապված հայտերի ընդունման մեկնարկի հետ: