Հարգելի՛ քաղաքացի,

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի պաշտոնական կայքում կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն՝ Արցախում իրականացվող բնակարանային ապահովության քաղաքականության և բնակարանային ֆոնդի ձևավորման վերաբերյալ: Մենք նպատակ ունենք տեղեկատվություն տրամադրել նշված ոլորտներում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն մեծ անելիքներ ունի հետպատերազմյան իրավիճակը հաղթահարելու, մասնավորապես, 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժած մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու գործում։ Եվ ես անձամբ հետևողական եմ լինելու, որպեսզի արդարության սկզբունքը պահպանվի պետական աջակցության ծրագրերի թիրախային հասցեականությունն ապահովելիս:   

Պատրաստ ենք հետադարձ կապի միջոցով արձագանքել Ձեր կողմից բարձրացված հարցերին ու խնդիրներին և կազմակերպել կառուցողական քննարկումներ:  

Արմեն Մանգասարյան

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ

Թեժ գիծ` (+374 47) 92 20 90